Submitted by detq-editor on
Թուրքական անօդաչու սարքերը հագեցած են հեռահար կառավարման համակարգերով․ «Անադոլու»

Թուրքական անօդաչու սարքերը հագեցած են հեռահար կառավարման համակարգերով․ «Անադոլու»

Թուրքական անօդաչու թռչող սարքերը հագեցած են հեռահար կառավարման համակարգերով, որոնք ունակ են հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա կապի մեջ լինելու անօդաչու թռչող սարքի հետ։ Նմանատիպ համակարգեր արդեն տեղակայվել են միջին հեռահարության մարտավարական և հարվածային անօդաչու թռչող սարքերի վրա, ինչպիսիք են «Anka», «Aksungur» և «Bayraktar Akıncı» ԱԹՍ-ները, «Դետք»-ի հաղորդմամբ՝ հայտնում է «Անադոլուն»։

Ըստ լրատվականի՝ «Zyrone Dynamics»-ի մշակած ZCQM քառակոպտերը շուտով կմիանա անօդաչուների այս շարքին։ ZCQM անօդաչու սարքերը կառավարվում և շահագործվում են «Ctech»-ի կողմից:

«Ctech»-ի մշակած «MOBIoT» կառավարման համալիրը ստեղծում է բազմաալիքային հաղորդակցություն՝ ապահովելով տվյալների փոխանցում ZCQM UAV-ից գրեթե միաժամանակ։

ZCQM դրոնների վրա տեղադրված կառավարման համալիրը գործում է ինչպես արբանյակի, այնպես էլ 4.5G ցանցի միջոցով։

Փորձնական թռիչքի ժամանակ «MOBIoT»-ը բարձրորակ պատկեր և այլ տվյալներ է փոխանցել դրոնից սերվերներին՝ նվազագույնի հասցնելով տվյալների ընդհատման հնարավորությունը։

Համակարգը կարող է գործարկվել նաև 5G կապով և աշխատել ավելի բարձր կատարողականությամբ:

Add new comment