Բաքվի «խաղաղությունը»․ ՀՀ Սահմանադրությունը՝ որպես պարտադրման գործիք
Չեխական CNN Prima News հեռուստաալիքին տված հարցազրույցում Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը կարող է դառնալ «երկարաժամկետ և անդառնալի խաղաղության գրավական»։
Հարցազրույցի ընթացքում Ամիրբեկովը անդրադարձել է նաև Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ խոսելով ձեռք բերված պայմանավորվածությունների և «կայուն խաղաղության» ապահովմանն ուղղված քայլերի մասին։
«Ըստ նրա՝ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև նոր սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեի արդյունքները, որը նախատեսվում է անցկացնել մոտ ապագայում, կարևոր դեր կխաղան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման և, հետևաբար, տարածաշրջանում երկարաժամկետ և անդառնալի խաղաղության ապահովման գործում»,- հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Միևնույն ժամանակ նման հայտարարությունները հերթական անգամ հաստատում են Իլհամ Ալիևի վարչակազմի ծանոթ ռազմավարությունը․ արտաքին լսարանի համար «խաղաղության» օրակարգի ցուցադրություն, իսկ զուգահեռաբար՝ քաղաքական պայմանների առաջադրում Հայաստանին։
Բաքուն փաստացի կերպով կրկին փորձում է միջազգային ուշադրությունը շեղել իր սեփական քաղաքականության իրական բովանդակությունից՝ այն ներկայացնելով որպես «կառուցողական նախաձեռնություն»։
Add new comment