Submitted by H.Aslanyan on
Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ ԱՄՆ-ում վաճառվող բոլոր ապրանքների համար։ Այս մասին Truth Social-ի իր իջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  Թրամփի խոսքով՝ միջոցն ուժի մեջ է մտնում անհապաղ՝ առանց որևէ բացառության կամ մեղմացման։  «Ցանկացած երկիր, որը ռազմական սպառազինություն կմատակարարի Իրանին, անմիջապես կենթարկվի 50% մաքսատուրքի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառվող ցանկացած և բոլոր տեսակի ապրանքների համար. որոշումն ուժի մեջ է մտնում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն ավարտվել է. Fox News

Fox News-ի հաղորդավարուհի Մարիա Բարտիրոմոն պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հարցազրույցի մասին՝ նշելով, թե ըստ Թրամփի՝ Իրանի հետ պատերազմն ավարտվել է։

«Ես հենց նոր հեռացա նախագահի մոտից։ Հիանալի հարցազրույց էր։ Նա շատ խոսեց տնտեսության, Իրանի հետ պատերազմի, ՆԱՏՕ-ի մասին... Ես նախագահին ասացի, թե նա անընդհատ ասում է, որ դա «եղել է, եղել է, եղել է»։ Ես հարցրի. «Ավարտվե՞լ է»։ Նա ասաց. «Ավարտված է»», - նշել է հաղորդավարուհին։

Այս մասին փոխանցում է News.am-ը։

 

Add new comment