Աֆղանստանը հայտնել է ԻՊ գրոհայինների ոչնչացման մասին

Աֆղանստանը հայտնել է ԻՊ գրոհայինների ոչնչացման մասին

Աֆղանստանի հատուկ նշանակության ուժերը «Իսլամական պետության» երկու գրոհային են ոչնչացրել և ևս մեկին ձերբակալել երկրի արևմուտքում իրականացրած գործողության ընթացքում, տեղեկացնում է «The Associated Press»-ը՝ հղում անելով Նիմրոզ նահանգի տեղեկատվության ու մշակույթի հարցերով տնօրեն մուֆթի Խաբիբուլա Իլհամին։

Ըստ Իլհամի՝ Նիմրոզի Սայեդ Աբադ շրջանում թաքստոցի վրա իրականացված մարտարշավը բախում է առաջացրել, որը տևել է 30 րոպե։

Նա հայտնել է, որ զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան,  ռազմական որոշ սարքավորում է առգրավվել։  

ԻՊ-ն հաճախակի է դարձրել իր հարձակումներն Աֆղանստանում՝ հարձակվելով ինչպես «Թալիբանի» պարեկախմբերի, այնպես էլ Աֆղանստանի շիա փոքրամասնության ներկայացուցիչների վրա։ Ուրբաթ հյուսիսային Փարվան նահանգում իրականացրած գործողության ընթացքում անվտանգության ուժերն ԻՊ-ի գրոհային են սպանել։ Նրանք նաև ձերբակալել են երեք կնոջ ու յոթ երեխայի, տեղեկացրել է Փարվանի նահանգապետի ներկայացուցիչը։

Add new comment