Submitted by H.Aslanyan on
Յենս

Երաշխիքներ չկան, որ ՆԱՏՕ-ն կգnյատևի առաջիկա 10 տարվա ընթացքում. Ստոլտենբերգ

Երաշխիքներ չկան, որ ՆԱՏՕ-ն կգոյատևի առաջիկա 10 տարվա ընթացքում։ Նման կարծիք է հայտնել կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս իր առաջին ժամկետի ընթացքում սպառնում էր դուրս գալ Հյուսիսատլանտյան դաշինքից, սակայն ի վերջո այդ սպառնալիքները չիրականացան։ Ստոլտենբերգը նշել է, որ ոչ ոք չի կարող ճշգրտությամբ ասել, թե որքան մեծ է նման սցենարի հավանականությունը, բայց կոչ է արել լրջորեն վերաբերվել ամերիկյան առաջնորդի նման հայտարարություններին։

«Բնության օրենք չէ, որ ՆԱՏՕ-ն գոյություն կունենա հավերժ։ Այն, որ ՆԱՏՕ-ն կգոյատևի առաջիկա տասը տարին, քարի վրա փորագրված չէ»,- ասել է Ստոլտենբերգը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցները պետք է կենտրոնանան ոչ թե Թրամփի հռետորաբանության, այլ սեփական գործողությունների վրա։ Նա կոչ է արել նրանց ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել անվտանգության ապահովման հարցում և ավելացնել սպառազինությունները, եթե ցանկանում են պահպանել դաշնակցային հարաբերությունները Վաշինգտոնի հետ։

Add new comment