Submitted by H.Aslanyan on
Բաղայի

Վաշինգտոնի հետ բանակցություններում հիմնական վիճելի կետն Իրանի միջուկային ծրագիրն է․ Բաղայի

Իրանը պատրաստ է քննարկել ուրանի հարստացման մակարդակը և մեթոդները Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Մենք միշտ հստակեցրել ենք, որ պատրաստ ենք երկխոսություն սկսել հարստացման մեթոդների և մակարդակների վերաբերյալ։ Այնուամենայնիվ, մենք նշել ենք, որ Իրանը պետք է ունենա ուրան հարստացնելու կարողություն՝ հիմնվելով իր կարիքների վրա»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում IRNA-ն։

Նա նշել է, որ Իրանի միջուկային ծրագիրը Վաշինգտոնի հետ բանակցություններում հիմնական վիճելի կետն է, և այն կշարունակվի քննարկվել։

 

Add new comment