Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Ուկրաինան դիմել է Թուրքիային՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում կազմակերպելու խնդրանքով։ Ինտերֆաքս-Ուկրաինայի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։
Նրա խոսքով, Ուկրաինան դիմել է Թուրքիային և մի քանի այլ երկրների՝ Զելենսկու և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը հյուրընկալելու խնդրանքով։
Սիբիհան նշել է, որ Մինսկն ու Մոսկվան զրկված են նման հանդիպում կազմակերպելու հնարավորությունից։
«Մենք դիմել ենք Թուրքիային և մի քանի այլ երկրների, մասնավորապես՝ Թուրքիային։ Սակայն, եթե Մոսկվայից և Մինսկից բացի որևէ այլ տեղ կազմակերպվի նման հանդիպում, մենք պատրաստ ենք մասնակցել։ Սա կարևոր է մեզ համար», – հավելել է նախարարը։
Add new comment