Ադրբեջանցիները եղել են Սիսիանի Բնունիս համայնքում, ծեծել են տներից մեկի դուռը
Ադրբեջանցիները հայտնաբերվել են Սյունիքի մարզի Բնունիս համայնքում։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են համայնքից։
Զրուցակիցը, որի անունն իր խնդրանքով չի հրապարակվել, ասել է, որ զինվորական հագուստով ադրբեջանցիները տներից մեկի դուռն են ծեծել, տանտիրուհին դուռը բացել է, կասկածել է և ահազանգել ոստիկանություն։
Թե կոնկրետ քանիսն են եղել ադրբեջանցիները, բնակիչը չի կարողացել նշել։
NEWS.am-ը կապ է հաստատել նաև ընտանիքի հետ, սակայն նրանք այդ պահին չեն ցանկացել մեկնաբանություն տալ։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները դեռ շարունակվում են։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողի անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։
Add new comment