Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից ուկրաինական հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ, բայց այդ բանակցությունները կարող են կայանալ միայն պայմանավորվածություններն ավարտին հասցնելու համար:
«Դրան պետք է նախորդի լուրջ աշխատանք, բայց կարևորը Կիևի ռեժիմի քաղաքական կամքն է, որը չենք տեսնում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը «Վեստի» հեռուստաալիքին:
Add new comment