Submitted by Անի Երյան on
Ճապոնիան ներկայումս չի դիտարկում Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու հնարավորությունը. Կիևը չի կարող լինել դրա ստացողը։ Այս մասին ասված է Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան հաղորդագրության մեջ՝ կապված պաշտպանական սարքավորումների և տեխնոլոգիաների փոխանցման ազգային սկզբունքների փոփոխությունների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  «Մեր երկիրը մինչ օրս Ուկրաինային չի մատակարարել մահաբեր և կործանարար սարքավորումներ և ներկայումս չի դիտարկում նման սարքավորումների փոխանցման հնարավորությունը։ Բացի այդ, հարկ է նշել, որ քանի որ

Ճապոնիան չի դիտարկում Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը

Ճապոնիան ներկայումս չի դիտարկում Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու հնարավորությունը. Կիևը չի կարող լինել դրա ստացողը։ Այս մասին ասված է Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան հաղորդագրության մեջ՝ կապված պաշտպանական սարքավորումների և տեխնոլոգիաների փոխանցման ազգային սկզբունքների փոփոխությունների հետէ Հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր երկիրը մինչ օրս Ուկրաինային չի մատակարարել մահաբեր և կործանարար սարքավորումներ և ներկայումս չի դիտարկում նման սարքավորումների փոխանցման հնարավորությունը։ Բացի այդ, հարկ է նշել, որ քանի որ Ճապոնիան Ուկրաինայի հետ չի կնքել պաշտպանական սարքավորումների և տեխնոլոգիաների փոխանցման մասին համաձայնագիր, Ուկրաինան չի կարող լինել ստացող կողմ»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։

«Ի հավելումն սրա, մենք գտնում ենք, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը համապատասխանում է «այն երկրի իրավիճակին, որտեղ ներկայումս ռազմական գործողություններ են ընթանում զինված հակամարտության շրջանակներում» սահմանմանը», - պարզաբանել են դեսպանատանը։

Ճապոնիայի կառավարությունը ապրիլի 21-ին պաշտոնապես հաստատել է պաշտպանական արտադրանքի փոխանցման այսպես կոչված երեք սկզբունքների վերանայման որոշումը, ինչը փաստացի հանում է սպառազինության, այդ թվում՝ մահաբեր զենքերի արտահանման սահմանափակումները։ Ընդունված որոշման մասին հայտնել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Մինորու Կիհարան։

Ավելի վաղ Մոսկվայում Ճապոնիայի դեսպան Ակիրա Մուտոն կանչվել էր ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան բողոք էր հայտնվել՝ կապված այն տեղեկությունների հետ, ըստ որոնց ճապոնական ընկերությունը ներդրումային համաձայնագիր է կնքել մարտական անօդաչու թռչող սարքեր մշակող ուկրաինական ընկերության հետ։

Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Կիևի ռեժիմի կողմից ՌԴ տարածքում քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակիչների դեմ ԱԹՍ-ների կիրառմամբ պարբերական հանցավոր սադրանքները հիմք են տալիս նման քայլը դիտարկել որպես բացահայտ թշնամական և վնաս հասցնող Ռուսաստանի անվտանգության շահերին, ներառյալ խաղաղ բնակչության պաշտպանությունը։

Add new comment