Submitted by D.Guyumjyan on
6

Ուկրաինան առաջիկա շաբաթներին հակահարձակում կսկսի. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջիկա շաբաթներում կարող է հակահարձակում սկսել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Բլինքենն ասել է «Funke» մեդիա խմբին տված հարցազրույցում

Բլինքենը շեշտել է, որ Ուկրաինայի իշխանությունները նպատակ ունեն վերադարձնելու բոլոր կորցրած տարածքները։ «Դա հնարավոր է հակահարձակման միջոցով, որը, հավանաբար, կսկսվի առաջիկա շաբաթներին»,- ասել է Բլինքենը։

Նա նաև նշել է. «Ուկրաինայի շատ բարեկամներ և գործընկերներ երկու նպատակ ունեն. առաջինը՝ անել իրենց ուժերից եկածն Ուկրաինային օգնելու համար, որպեսզի նա կարողանա շարունակել տարածքներ վերադարձնել։ Երկրորդը՝ Կիևին պետք է աջակցություն ցուցաբերել միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում իր ներուժը հզորացնելու համար»։

Պատասխանելով Ղրիմը վերադարձնելու մասին լրագրողներից մեկի հարցին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ նման որոշում պետք է կայացնի Ուկրաինան։ «Այդ որոշումները պետք է կայացնի Ուկրաինան։ Ուկրաինան ժողովրդավարական երկիր է։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանատվություն է կրում երկրի ճակատագրի համար, բայց նա պետք է լսի նաև ուկրաինացիների կամքը»,-եզրափակել է նա։

Add new comment