Նիդերլանդներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ադրբեջանում Նիդերլանդների դեսպան
Նիդերլանդներն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանում Նիդերլանդների դեսպան Մարիան դե Յոնգը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նա նշել է, որ խաղաղ գործընթացը կբացի ճանապարհ առևտրի, կապի և զարգացման համար։
Դեսպանը բարձր է գնահատել նաև Ադրբեջանի աջակցությունը Ուկրաինային։
«Ընդունվում են Ադրբեջանի կառուցողական ջանքերը կայունությունը խթանելու ուղղությամբ», - նշել է դեսպանը։
Add new comment