Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան գյուղ. Shamshyan
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ ապրիլի 29-ին Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան բնակավայր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ նա ծնվել է 1965 թվականի հունիսի 13-ին Ջուջևան գյուղում։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Քաղավիացիայից հայտնել էին, որ պաշտոնական պատվիրակություն է Ադրբեջանից ժամանել Հայաստան։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում։
Add new comment