Submitted by detq-editor on
Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի պայքարին․ Աքար

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանի պայքարին․ Աքար

Թուրքիան կշարունակի աջակցել իր բարեկամների, եղբայրների ու դաշնակիցների, առաջին հերթին՝ Ադրբեջանի և Լիբիայի արդար պայքարին։

«Դետք»-ի հաղորդմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Նա նշել է, որ Թուրքիան միշտ կլինի իր ընկերների և դաշնակիցների կողքին. «Մենք նպաստում ենք տարածաշրջանում և ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը։ Մենք որոշել ենք էլ ավելի ամրապնդել մեր երկրի դիրքերը։ Հուսով եմ, որ կարող ենք դա անել: Մենք վճռական ենք տրամադրված այս հարցում»։

Աքարը հավելել է, որ Թուրքիայի զինված ուժերը կշարունակի պաշտպանել երկրի սահմանները և պայքարել ահաբեկչության դեմ։

«Մենք կշարունակենք սեփական ինքնաթիռների և տանկերի արտադրությունը, շահագործման կհանձնենք «Kızıl elma»-ն։ Թուրքիայի զինուժն ունի տեխնոլոգիական հնարավորություններ և առավելություններ, որոնք աշխարհում շատ քիչ բանակներ ունեն»,- ասել է թուրք նախարարը։

Add new comment