Իսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը՝ հшրձակվելով քաղաքացիական նավերի վրա. ԵՄ-ն պետք է պահանջի, որ Նեթանյահուն հարգի օրենքները․ Պեդրո Սանչես
Իսրայելը կրկին խախտում է միջազգային իրավունքը՝ հարձակվելով քաղաքացիական նավատորմի վրա այն ջրերում, որոնք իրեն չեն պատկանում։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
«Մեր կառավարությունն անում է ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է ձերբակալված իսպանացիներին պաշտպանելու և օգնելու համար։ Սակայն սա բավարար չէ։ ԵՄ-ն պետք է անմիջապես պահանջի, որ Նեթանյահուն հարգի միջազգային ծովային իրավունքը»,-նշել է նա։
Add new comment