ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Դուք չեք փոխել ՀՀ աշխատանքային դիրքը, բայց դուք արմատապես փոխել եք պայմանները ձեր երկրում տիրող․ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
«Ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել ժողովրդավարական Հայաստանի ձեր տեսլականի կապակցությամբ։ ԵՄ–ն աջակցում է ՀՀ սոցիալ–տնտեսական բարեկեցության օրակարգին»,-ասել է Կոշտան։
Նա գովել է Փաշինյանի խիզախությունը ու պետական մտածողությունը՝ նշելով, որ նա այդ ամենն անում է հանուն Երկրի ավելի լավ ապագայի։
«Երեկ Ադրբեջանի նախագահ Ալիևի մասնակցությունը գագաթնաժողովին ձեր երկրների միջև նոր մթնոլորտի վկայությունն է։ Կայուն և բարեկեցիկ Հարավային կովկասը ՀՀ ապագայի գրավականն է, և ԵՄ-ն շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղությանը և կարգավորման գործընթացին՝ զուգընթաց աշխատելով դրա կերտման համար։
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց։ ԵՄ-ն Հայաստանի և տարածաշրջանի համար երկարաժամկետ գործընկեր է։ Ավելի ուժեղ էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածության շնորհիվ կարող ենք աշխատատեղեր ստեղծել և վստահությունը խրախուսելով՝ հարևաններին մերձեցնել համատեղ բարեկեցության միջոցով, որը տևական խաղաղության ամենից արդյունավետ հիմքն է հանդիսանում։
ՀՀ–ն կարող է ապավինել ԵՄ-ին այս փոխակերպման ուղին անցնելու համար։ Հանձնառու ենք աջակցել ՀՀ–ի ազգային անվտանգությանն ու դիմակայությանը»,-ասել է Անտոնիու Կոշտան։
Add new comment