Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում։
«Իրանի մեջ ինձ դուր չի գալիս այն, որ նրանք (սկզբում) ինձ հետ այդքան հարգանքով են խոսում, ապա հեռուստատեսությամբ ասում:
«Մենք նախագահի հետ չենք խոսել»։ Բայց ես հենց նոր էի խոսել նրանց հետ։ … Նրանք խաղեր են խաղում»,- պնդել է ամերիկացի առաջնորդը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ խոսելով։
Ըստ նրա՝ Թեհրանը ձգտում է Վաշինգտոնի հետ բանակցել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։ «Ես կարող եմ ձեզ ասել հետևյալը. Իրանը ցանկանում է գործարք կնքել»,- նշել է Թրամփը։
Add new comment