Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ևս 4 վագոն պարարտանյութ և 4 վագոն հացահատիկ
Այսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կտեղափոխվի չորս վագոն 272 տոննա պարարտանյութ և վեց վագոն 420 տոննա հացահատիկ։ Ըստ ԱՊԱ-ի, պարարտանյութը և հացահատիկը Բիլաջարի կայարանից տեղափոխվել են Բոյուկ-Քյասիկ։
Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է արդեն իսկ տեղափոխվել ավելի քան 25,000 տոննա հացահատիկ, ավելի քան 3,000 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։
Հիշեցնենք, որ տարանցիկ փոխադրումից բացի, Ադրբեջանը շարունակում է նավթամթերք արտահանել Հայաստան։ Մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 8,500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2,955 տոննա AI-95 բենզին։
Add new comment