Submitted by H.Aslanyan on
Ապա

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ալյումին ու հացահատիկ

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով իրականացվել է ևս մեկ տարանցիկ բեռ։

Ըստ ԱՊԱ-ի՝ Բիլաջարի կայարանից Բոյուկ-Քյասիկի ուղղությամբ ուղարկվել են հացահատիկով լի 10 վագոն՝ ընդհանուր առմամբ 700 տոննա, և ալյումինով լի երկու վագոն՝ ընդհանուր առմամբ 133 տոննա (առաջին անգամ է ալյումին բեռնվել)։

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 26,000 տոննա հացահատիկ, ավելի քան 3,800 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։

Հիշեցնենք, որ տարանցիկ ճանապարհին զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է նավթամթերք արտահանել Հայաստան։ Մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 8,500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2,955 տոննա AI-95 բենզին։

Add new comment