Օկուպացված Քարվաճառի շրջանում ականի պայթյունից ադրբեջանական բանակի երկու զինծառայող է վիրավորվել
Օկուպացված Քարվաճառի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանական բանակի երկու զինծառայող։
Մայիսի 11-ին օկուպացված Քարվաճառում ծառայություն կատարելիս ականի պայթյունից վիրավորվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Հուսեյնով Մուհամմադ Ալիբաբա օղլուն և Գաֆլանով Քամիլ Ջամիլ օղլուն։ Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են մոտակա բժշկական հաստատություն: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Add new comment