ԱՄՆ ռազմավարական հրամանատարությունը սկսում է միջուկային մարտական պատրաստության ամենամյա վարժանքները
«Global Thunder 23» ամենամյա հրամանատարաշտաբային զորավարժությունները կմեկնարկեն ապրիլի 11-ին: Դրանք նպատակաուղղված են ԱՄՆ միջուկային ուժերի մարտական պատրաստության բարձրացմանը: Այս մասին հաղորդում է ԱՄՆ զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը (STRATCOM):
««Global Thunder 23»-ը ամենամյա միջուկային հրամանատարաշտաբային զորավարժություն է, որը չի անցկացվում որևէ պետության կամ այլ դերակատարի գործողությունների դեմ: Այս վարժանքներն ուժեղացնում են միջուկային ուժերի մարտական պատրաստությունը՝ ապահովելով անվտանգ, ապահով և հուսալի ռազմավարական ուժեր»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Նախատեսվում է, որ զորավարժություններին կմասնակցեն նաև ԱՄՆ մի քանի դաշնակիցներ, մասնավորապես բրիտանացի զինվորականներ։ «Ինչպես և նախորդ տարիներին, «Global Thunder 23»-ի ժամանակ սովորականից ավելի ակտիվ կանցկացվեն ռմբակոծիչների թռիչքները»,- նշում է STRATCOM-ը։
Add new comment