Submitted by H.Aslanyan on
Փադտ

Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ քարոզարշավի մեկնարկին ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել…», ինչպես նաև՝ «էդ հողը (Արցախը) ինչո՞վ է մերը եղել…»: Թերթը դրանք գնահատում է որպես գաղափարաքաղաքական դիվերսիա Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ և հարված՝ պետության հիմքերին։

Օրաթերթը պնդում է, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղյան շարժման պատմաքաղաքական արդյունք է, իսկ այդ գնահատականները հավասարեցվում են անկախության ու պետականության դեմ հարձակման։ «Փաստ»-ը հիշեցնում է Փաշինյանի ձևակերպումը, թե Հայաստանը և Ադրբեջանը օգտագործում են «նույն կամ շատ նման խոսույթ»։

Թերթը նաև արձանագրում է Փաշինյանի և Իլհամ Ալիևի դիրքորոշումների համընկնումներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպման ընդունման, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ քայլերի մասով։ Ըստ «Փաստ»-ի, այս «խոսույթը» հակասում է հայության շահերին։

Add new comment