Submitted by Անի Երյան on
Կուբան օգնություն է խնդրում, և մենք պատրաստվում ենք խոսել: Այս մասին X-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  Ոչ մի հանրապետական երբևէ ինձ հետ չի խոսել Կուբայի մասին, որը ձախողված երկիր է և շարժվում է միայն մեկ ուղղությամբ՝ դեպի անկում: Կուբան օգնություն է խնդրում, և մենք պատրաստվում ենք խոսել: Իսկ առայժմ ես մեկնում եմ Չինաստան, գրել է Դոնալդ Թրամփը  Հիշեցնենք, որ Թրամփը ավելի վաղ հայտարարել է, որ պլանավորում է Իրանի հետ հակամարտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա։  «Կուբան մի վայր է, որը մենք գ

Կուբան օգնություն է խնդրում, և մենք պատրաստվում ենք խոսել. Թրամփ

Կուբան օգնություն է խնդրում, և մենք պատրաստվում ենք խոսել: Այս մասին X-ի էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ոչ մի հանրապետական երբևէ ինձ հետ չի խոսել Կուբայի մասին, որը ձախողված երկիր է և շարժվում է միայն մեկ ուղղությամբ՝ դեպի անկում: Կուբան օգնություն է խնդրում, և մենք պատրաստվում ենք խոսել: Իսկ առայժմ ես մեկնում եմ Չինաստան, գրել է Դոնալդ Թրամփը

Հիշեցնենք, որ Թրամփը ավելի վաղ հայտարարել է, որ պլանավորում է Իրանի հետ հակամարտության ավարտից հետո նավատորմ ուղարկել Կուբա։

«Կուբան  վայր է, որը մենք անմիջապես կգրավենք: Կուբան մեծ դժվարությունների մեջ է: Նախ, մենք կավարտենք մեկ աշխատանք: Ես սիրում եմ գործերը ավարտել: Իրանից վերադառնալու ճանապարհին, մեր արածից հետո, մենք կունենանք մեր մեծ նավերից մեկը, հնարավոր է՝ USS Abraham Lincoln ավիակիրը, որը աշխարհի ամենամեծն է: Մենք այն կբերենք, կկանգնեցնենք ափից մոտ 100 յարդ հեռավորության վրա, և նրանք կասեն. «Շատ շնորհակալ ենք, մենք հանձնվում ենք»»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Add new comment