Submitted by H.Andreasyan on
ՌԴ-ում ծառայությունից խուսափողները կարող են զրկվել տրանսպորտ վարելու, վարկեր վերցնելու, գործարքներ կնքելու և այլ հնարավորություններից

ՌԴ-ում ծառայությունից խուսափողները կարող են զրկվել տրանսպորտ վարելու, վարկեր վերցնելու, գործարքներ կնքելու և այլ հնարավորություններից

Ժամկետային ծառայությունից խուսափողների համար օրենսդրությունում կկատարվեն փոփոխություններ, կկիրառվեն մի շարք միջոցներ, այս մասին լրագրողներին ասել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը, տեղեկացնում է ՌԲԿ-ի թղթակիցը։ Օրենսդրության փոփոխությունները Պետդուման կքննարկի ապրիլի 11-ին։

«Ծառայությունից խուսափողների համար կնախատեսվեն մի շարք ապահովիչ միջոցներ։ Եթե մարդը ծանուցագիրը չի ստանում կամ ձևացնում է, թե չի ստանում, նրան կպարտավորեցվի հաջորդ զորակոչի ժամանակ երկու շաբաթվա ընթացքում ինքնակամ ներկայանալ զինկոմիսարիատ։ Եթե դա չարվի, ապա նրան զինկոմի թվային ստորագրությամբ ծանուցագիր կուղարկվի այն մասին, որ նրա հանդեպ ելքի սահմանափակումներ են մտցվում, կհաջորդեն այլ սահմանափակիչ միջոցներ»,- ասել է պատգամավորը։

Կարտապոլովը նշել է, որ եթե զինակոչիկը նորից չներկայանա, ապա 20 օր հետո այդ զինապարտը կարող է զրկվել տրանսպորտ վարելու, անշարժ գույքի վերաբերյալ պայմանագիր կնքելու, վարկեր վերցնելու և այլ հնարավորություններից։ Այս դրույթները նախատեսված են օրինագծի լրացումներով, որը Դումա էր մտցվել դեռ 2018 թ. սկզբին։ Դրանով փոփոխություններ էին առաջարկվում զինակոչիկի ժամկետային ծառայության համար զինկոմիսարիատ ներկայանալու շրջանակում, մասնավորապես թույլ տալ ծանուցագիրը հանձնել պատվիրված նամակով՝ այն հասցեով, որը նշված է զինվորական հաշվառման փաստաթղթերում, կամ աշխատավայրի, ուսման վայրի հասցեներով։

Օրինագիծն անցել է առաջին ընթերցումը 2018 թ., իսկ երկրորդը՝ 2022 թ. փետրվարին։ Երրորդ ընթերցումը նախատեսվում էր անցած տարվա մարտին, բայց որոշել են հետաձգել այն և փաստաթուղթը վերադարձնել երկրորդ ընթերցման։ Երկրորդ ընթերցմամբ փոփոխությունները, որոնք դիտարկվելու են ապրիլի 11-ին, ենթադրում են զինվորական հաշվառման միասնական ռեեստրի ստեղծում պետական տեղեկատվական ռեսուրսի հիման վրա։ Դրանք նաև նախատեսում են, որ թղթով ծանուցագրից և գործատուի միջոցով հանձնվող ծանուցագրից բացի՝ կմտցվի ծանուցում պատվիրված նամակով և էլեկտրոնային ձևով։ Դրանք բոլորը կունենան նույն իրավաբանական ուժը, ասել է Կարտապոլովը:

Add new comment