Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանը
Սլովակիան փակել է Ուկրաինայի հետ սահմանի բոլոր անցակետերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է Սլովակիայի ֆինանսական գերատեսչությունը։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բոլոր անցակետերը փակվում են այսօր՝ ժամը 15:00-ից մինչև հետագա ծանուցում», – ասվում է հայտարարության մեջ։
Add new comment