Submitted by H.Aslanyan on
Բաղայի

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ hակամարտnւթյան զարգացման ցանկացած սցենարի. Էսմայիլ Բաղայի

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հակամարտության զարգացման ցանկացած սցենարի: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի։ Իրանի զինված ուժերը 40 օրվա ընթացքում ցույց տվեցին, որ մենք ամենայն ուժգնությամբ կպատասխանենք ցանկացած անխոհեմ քայլի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Բաղային։

Կիրակի օրը Թրամփը կոչ է արել Իրանին շտապել ԱՄՆ-ի հետ գործարքի հարցում՝ հայտարարելով, որ ժամանակը վճռորոշ նշանակություն ունի։

Add new comment