Submitted by H.Aslanyan on
ԵՄ

ԵՄ-ում ցանկանում են հակառուսական պատժամիջոցները երկարացնել տարին մեկ անգամ. Politico

ԵՄ-ում ցանկանում են հակառուսական պատժամիջոցները երկարացնել տարին մեկ անգամ, գրում է Politico։

Ներկայում այդ գործընթացը կատարվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ, հայտնում է պարբերականը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին։ Փոփոխությունը կարող է հեշտացնել որոշումների ընդունման գործընթացը Եվրամիության ներսում։

Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնության քննարկումը նախատեսված է հաջորդ ամիս Բրյուսելում։ Եվրոպական պաշտոնյաների աղբյուրները նշում են, որ գաղափարը առաջացել է ԵՄ գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքում, որը նախատեսված է հունիսի կեսերին։

Add new comment