Submitted by H.Aslanyan on
Հորմուզ

ՆԱՏՕ-ում քննարկում են Հորմուզի նեղուցում «առաքելություն իրականացնելու» հնարավորությունը

ՆԱՏՕ-ում քննարկում են Հորմուզի նեղուցում «առաքելություն իրականացնելու» հնարավորությունը՝ նավերի պաշտպանությունն ապահովելու նպատակով։

Ինչպես գրում է Bloomberg-ը՝ հղում անելով դաշինքի բարձրաստիճան ներկայացուցչին, ՆԱՏՕ-ն քննարկում է նավերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը՝ փակված Հորմուզի նեղուցով անցնելու համար, եթե ջրային ուղին մինչև հուլիսի սկիզբ չբացվի։

Նախաձեռնությունը աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ի մի շարք անդամների կողմից, սակայն դեռ չի ստացել անհրաժեշտ միաձայն հավանությունը, հայտնել է ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի դիվանագետը։

Հարցը կարող է դրական լուծում ստանալ հուլիսի 7-8-ին Անկարայում կայանալիք դաշինքի անդամ երկրների ղեկավարների հանդիպման ընթացքում։

Add new comment