Submitted by H.Aslanyan on
Զախարովա

Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ»

Արևմուտքի պնդումները, թե Ռուսաստանը արշավ է սկսել Փաշինյանի դեմ, Զախարովան անվանել է «ցինիկ»։ «Sputnik» ռադիոյին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրել քարոզարշավի ժամանակ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած վերջին միջադեպերի վրա։ Նա հիշեցրել է «հայ քաղաքացիների մասին, որոնց վրա Փաշինյանը հիմա գոռում է, մի կնոջ ասում, թե «պետք է շնորհակալ լինի, որ գլուխը չեն ջարդել անկյունի զուգարանում»։

Դիվանագետը նկատի ուներ վարչապետի կռիվը Արփինե Սողոյանի՝ անհետ կորած ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քրոջ հետ։ Զախարովան նաև հիշեցրել է երեկ Սպիտակում տեղի ունեցած դրվագը, որտեղ Փաշինյանը մեղադրել է Ազատի կացարանում այրված զինվորի պապիկին գումարով բողոքի ցույցի գալու մեջ։

«Ցինիզմն սահմաններ պիտի ունենա, ինչու այս իրավիճակը վերագրվում է Ռուսաստանին։ Ի՞նչ կապ ունի Ռուսաստանը դրա հետ։ Ոչ, մենք չենք, դա Փաշինյանն է»։

Add new comment