Հենց Վլադիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը․ Պեսկով
Հենց Վլադիմիր Զելենսկին է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հայտնում է ՌԻԱ «Նովոստին»։
«Ըստ էության, ավելորդ անգամ դա (Կիևի ռազմատենչ հայտարարությունները - խմբ.) ընդգծում և ապացուցում է, թե ով է գլխավոր խոչընդոտը խաղաղ ռելսեր դուրս գալու ճանապարհին։ Դա Զելենսկին է և նրա ռեժիմը»,-ասել Է Պեսկովը։
Add new comment