Հայաստանը Ռուսաստանի դեմ ձեռնարկել է ոչ բարեկամական քայլեր. Շոյգու
Հայաստանը ձեռնարկել է մի շարք, անշուշտ, ոչ բարեկամական գործողություններ, այդ թվում՝ ռուսական տնտեսվարող սուբյեկտների գործունեության պայմանների միտումնավոր վատթարացում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստում: Հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Վերջին տարիներին Հայաստանի Պետդումայում ձեռնարկվել են մի շարք միանշանակ հակաբարեկամական գործողություններ։
Հենց այդպես ենք գնահատում Միջազգային քրեական դատարանին միանալը, Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելը, ռուսական տնտեսվարող սուբյեկտների գործունեության պայմանների միտումնավոր վատթարացումը, որոնք, ի դեպ, աշխատատեղեր են ապահովում Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիների համար։
Եվ, վերջապես, Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հարթակի տրամադրումը կիևյան ռեժիմին՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին սպառնալիքների համար»,- ասել է Շոյգուն։
Շոյգուի խոսքով Երևանի կողմից Վլադիմիր Զելենսկուն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հարթակի տրամադրումն այլ բան չէ, քան ծաղր նացիզմի դեմ մարտնչած հայերի հիշատակի հասցեին:
«Կիևյան ռեժիմին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հարթակի տրամադրումը՝ Ռուսաստանի հասցեին սպառնալիքների համար։ Խորհե՛ք, նեոնացիստական կիևյան ռեժիմի պարագլուխը Երևանից սպառնում էր հարվածներ հասցնել Հաղթանակի շքերթին։ Սա այլ բան չէ, քան ծաղր ավելի քան 1,5 միլիոն հայերի հիշատակի հասցեին, ովքեր, չխնայելով իրենց կյանքը, մարտնչել են նացիզմի՝ այդ բացարձակ չարիքի դեմ»։
«Հարց եմ տալիս ինձ՝ ի՞նչ կասեին այս կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի Մեծ Հաղթանակի փառապանծ մարշալները»,- հավելել է ՌԴ ԱԽ քարտուղարը։
Add new comment