Submitted by H.Aslanyan on
Հորմուզ

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ 1 օրում Հորմուզի նեղուցով 31 նավ է անցել

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը մայիսի 21-ին հայտարարել են, որ չնայած ամերիկյան շրջափակմանը՝ վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը:

Ըստ հայտարարության՝ նավերի անցումը համակարգվել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի կողմից: Նշվում է, որ չնայած ամերիկյան ուժերի «ագրեսիային» և նրանց կողմից Պարսից ծոցում «աննախադեպ անապահովության» ստեղծմանը՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը ձգտել են «անվտանգ ուղի ապահովել նավերի անցման և համաշխարհային առևտրի շարունակության համար»:

Մայիսի 20-ին, ըստ Mehr-ի, Հորմուզի նեղուցի կառավարմամբ զբաղվող իրանական վարչությունը հայտարարել է, որ ջրային ուղով անցման համար պահանջվում է համակարգում և թույլտվություն:Իր հերթին, մայիսի 21-ի հայտարարության մեջ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը նշել է, որ Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է, և մայիսի 21-ի դրությամբ CENTCOM-ի կողմից վերաուղղորդվել է 94 առևտրաին նավ, շարքից դուրս բերվել՝ 4 նավ:

Add new comment