Իրանը միջուկային զենք չի՛ ունենա. Նեթանյաուն և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ։ X-ի իր էջում Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփի հետ և քննարկել Իրանի հետ բանակցությունների ընթացքը։
Ինչպես գրում է Նեթանյահուն, ԱՄՆ-ն ու Իսրայելը համաձայնել են, որ «Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է բացառի միջուկային սպառնալիքը»։
«Նախագահ Թրամփը և ես համաձայնեցինք, որ Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է վերացնի միջուկային սպառնալիքը։ Դա նշանակում է՝ ապամոնտաժել Իրանի միջուկային հարստացման օբյեկտները և նրա տարածքից դուրս բերել հարստացված միջուկային նյութը։
Նախագահ Թրամփը նաև վերահաստատեց բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, սպառնալիքներից պաշտպանվելու Իսրայելի իրավունքը։
Մեր և մեր երկու երկրների միջև գործընկերությունն ապացուցվել է մարտի դաշտում և երբեք ավելի ամուր չի եղել։
Իմ քաղաքականությունը, ինչպես և նախագահ Թրամփինը, մնում է անփոփոխ. Իրանը միջուկային զենք չի՛ ունենա»,- հայտնել է Իսրայելի վարչապետը։
Add new comment