Submitted by H.Aslanyan on
Սուրեն

ԱՄՆ-ն ցանկանում է փրկել ամեն օր վարկանիշի անկում ունեցող Փաշինյանի իշխանությունը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

ԱՄՆ-ն ցանկանում է փրկել ամեն օր վարկանիշի անկում ունեցող Փաշինյանի իշխանությունը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ստորագրելու են փոխըմբռնման հուշագիր: ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ Ռուբիոն հայ գործընկերոջ հետ հանդիպելու է 15։30-ին հենց օդանավակայանում, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսված է 16։00-ին։ Ստորագրվող հուշագրի բովանդակությունը չի բացահայտվում։ 

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Երևան այցի մասին։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդմամբ՝ Միրզոյանի և Ռուբիոյի հանդիպման արդյունքներով նախատեսվում է երկկողմ փաստաթղթերի ստորագրում, իսկ կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

ԱՄՆ-ն ցանկանում է փրկել ամեն օր վարկանիշի անկում ունեցող Փաշինյանի իշխանությունը՝ԹՐԻՓՓ-ը կյանքի կոչելու և ՔՊ-ականների իշխանության վրա հենվելով Հարավային Կովկասում հակառուսական և հակաիրանական ռազմավարությունն իրականացնելու համար։

Փաշինյանն ու ՔՊ-ն չեն կարողանալու հաղթել ընտրություններում՝սոցհարցումները ցույց են  տալիս, որ ընդդիմությունը միասին ավելի շատ ձայն ունի, քան թուրք-ադրբեջանական շահերի լոբբիստ փաշինյանական կլանը։ 

Արևմուտքը տեսնում է, որ հունիսյան ընտրություններում կարող են հաղթել ռուսամետ ուժերն ու դա կլինի ԵՄ-ի ու ԱՄՆ-ի համար Մոսկվայի գեոպոլիտիկ հաղթանակ ու Ռուբիոն շտապում է Զվարթնոցում մի քանի րոպե տրամադրել փաշինյանական կլանին՝փիառվելու համար։ Ռուբիոյի այցից հետո իհարկե ՔՊ-ականներն ու նրանց ֆեյքերի ֆաբրիկաներն այդ այցը հանրությանը ներկայացնելու են՝տեսեք ԱՄՆ-ն կանաչ լույս է տալիս Փաշինյանի վերարտադրությանը, իսկ ընդդիմության թիվ մեկ խնդիրն է ցույց տալ, որ ՔՊ-ն Հայաստանը վերածում է ՌԴ-ԱՄՆ, Արևմուտք-ՌԴ գեոպոլիտիկ բախման կետի կամ proxy war-ի տարածքի՝դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով հայկական պետականության համար։

ՌԴ-ից արդեն հնչել են կոշտ գնահատականներ և անգամ ուլտիմատում Փաշինյանին՝կամ ԵԱՏՄ կամ ԵՄ։ Այսինքն, Մոսկվան արդեն ուղիղ հայտարարում է, որ թույլ չի տալու ՔՊ-ին օգտվել էժան ռուսական գազից ու ռուսական շուկայից՝դրան զուգահեռ ՀՀ-ում տարածել հակառուսական և արևմտամետ թեզեր՝ՀՀ քաղաքացիների մոտ ՌԴ-ից կերտելով արտաքին թշնամու կերպար։

Ռուսաստանը էներգառեսուրսների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար: Սակայն Երևանին գրավող գազի արտոնյալ գինը կարող է սկսել ձևավորվել շուկայական հիմունքներով, եթե Հայաստանը որոշի լքել Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ), նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ ռուսական գազի, ռուսական էներգակիրների համար գոյություն ունի չափազանց գրավիչ, ավելի քան արտոնյալ գին։ Դա իսկապես այդպես է. Ռուսաստանը մնում է էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, և հատկապես՝ մերձավոր դաշնակիցների ու գործընկերների համար», - նշել է նա։

Միևնույն ժամանակ, Պեսկովը նշել է, որ «նման ռեժիմն անհնար է այլ ինտեգրացիաների մասնակիցների համար»՝ դա «անշուշտ Եվրամիությունն է»։

ՀՀ քաղաքացիները հունիսին պետք է իրենց քվեներով փրկեն Հայաստանը՝եթե Փաշինյանը մնաց իշխանության Հայաստանը վերածվելու է նոր Ուկրաինայի, իսկ հայ-ռուսական կապերի խզումը հանգեցնելու է թուրք-ադրբեջանական դիրքերի ուժեղացմանը։ Փաշինյանի Իրական Հայաստանը դե-ֆակտո Իլհամ Ալիևի երազած «Արևմտյան Ադրբեջանն» է։

 

Add new comment