Submitted by Անի Երյան on
🔺Ռուսաստանը հայտարարել է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ անդամակցության գործընթացը, ապա կարող է միակողմանիորեն դադարեցնել Հայաստանի հետ գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման վերաբերյալ 2013 թվականի համաձայնագիրը։  https://detq.info/arm/node/15798

Եթե ​​Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, Ռուսաստանը կդադարեցնի հանրապետությանը գազի, նավթամթերքի և ադամանդների մատակարարման համաձայնագրերը

Եթե ​​Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, Ռուսաստանը կդադարեցնի հանրապետությանը գազի, նավթամթերքի և ադամանդների մատակարարման համաձայնագրերը: 

Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«2026 թվականի մայիսի 7-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես հայկական կողմին փոխանցեց Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որով տեղեկացվում էր, որ Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիություն անդամակցելու գործընթացը շարունակվելու դեպքում ռուսական կողմը միակողմանիորեն կկասեցնի կամ կդենոնսացիայի Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2013 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ադամանդների մատակարարումների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»։

Add new comment