Հնդկաստանի ռազմակայաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր զինվորականների շրջանում

Հնդկաստանի ռազմակայաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր զինվորականների շրջանում

Հնդկաստանի Փունջաբի նահանգի ռազմակայաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 4 զինվորական է զոհվել: Տարածքը շղթայվել է, կատարվում են որոնողական աշխատանքներ, տեղեկացնում է NDTV պարբերականը:

«Հրաձգության միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 12-ի վաղ առավոտյան՝ ժամը 04:35-ին, Բաթինդա ռազմակայանի ներսում: Ակտիվացվել են կայանի արագ արձագանքման թիմերը»,- հայտնել է Հնդկաստանի բանակի հարավարևմտյան հրամանատարությունը: Հաղորդագրությունում ասվում է, որ որոնողական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հաղորդվում է նաև, որ երկու օր առաջ անհետացել են մեկ «Insas» հրացան և զինամթերք: Դեպքը տեղի է ունեցել սպաների համար առանձնացված հանգստի սենյակում:

Ռազմակայան տանող բոլոր չորս դարպասներն արգելափակվել են: Զինվորականները դեռ ոստիկանությանը չեն թույլատրել մտնել ռազմակայանի տարածք:

Add new comment