Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն ու պարարտանյութեր
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն ու պարարտանյութեր: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այսօր Հայաստան կուղարկվի 280 տոննա քաշով 4 վագոն ցորեն և 277 տոննա քաշով 4 վագոն պարարտանյութ։
Ներկա դրությամբ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ուղարկվել է ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։
Add new comment