Submitted by Անի Երյան on
Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել

Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել

 Շիկահողի արգելոցում անտառային էկոհամակարգերի կրած վնասների վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

Հունվարի 15-ին լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել էին, թե ինչու Հայաստանի իշխանությունները չեն բարձրացնում Շիկահողի արգելոցում (որի մի մասը Բաքուն օկուպացրել է 2021-2022 թվականներին) Ադրբեջանի կողմից իրականացվող անտառահատումների հարցը։ Ի պատասխան նա հայտարարել էր, որ նման տեղեկություն երբևէ չի ստացել, այլապես կարձագանքեր։

Ավելի ուշ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքների սահմանամերձ որոշ հատվածներում գտնվող անտառային էկոհամակարգերը 2021 թվականին տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքում կրել են որոշակի վնասներ, ինչը 2021 թվականից ի վեր գտնվում է ուշադրության կենտրոնում»։

Սակայն երբ մենք գրեցինք այն մասին, որ նախարարությունը փաստացի հաստատել է անտառահատումները, գերատեսչությունից հայտարարեցին, թե մեր լրատվամիջոցը խեղաթյուրել է փաստերը։

Այս կապակցությամբ մենք նոր հարցում ուղարկեցինք ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Add new comment