Ինդոնեզիայում Երկրորդ աշխարհամшրտի ժամանակների ռnւմբի պայթյnւնից հինգ մարդ է զnhվել
Ինդոնեզիայի արևելքում, ենթադրաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի պայթյունի հետևանքով հինգ մարդ զոհվել է, երեքը՝ անհետ կորել։ Այս մասին հայտնել է Jakarta Globe թերթը։
Թերթի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի կեսօրին Պապուա նահանգի Բիակ-Նումֆոր շրջանում։
«Ենթադրվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի պատճառով։ Հետաքննությունը շարունակվում է»,- հայտարարել են տեղի ոստիկանությունում։ Ինչպես նշում է Agence France-Presse-ը՝ հղում անելով իրավապահներին, տուժել է առնվազն 19 մարդ։
Պայթյունը, գրում է Jakarta Globe-ը, հողին է հավասարեցրել դեպքի վայրի մոտակայքում գտնվող վեց տուն։ Վկաների նախնական ցուցմունքների հիման վրա իշխանությունները ենթադրում են, որ ռումբը կարող էր պայթել այն ժամանակ, երբ տեղի բնակիչները փորձել են բացել զինամթերքը։ Ոստիկանությունը մոտակայքում հայտնաբերել է նաև չպայթած ականանետային ական։
Add new comment