Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի գործողությունները Լիբանանի հարավում
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում ասել է՝ եթե «Հեզբոլա»-ն չդադարեցնի հարձակումները Իսրայելի վրա, այն կհարվածի Բեյրութում «ահաբեկչական թիրախների»։
«Այս հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել։ Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի գործողությունները Լիբանանի հարավում՝ ըստ պլանի», - ասված է Նեթանյահուի գրասենյակի տարածած հայտարարությունում։
Ավելի վաղ Թրամփը Truth Social-ում գրել էր, որ «շատ լավ զրույց» է ունեցել «Հեզբոլա»-ի հետ՝ բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով, և որ կողմերը համաձայնել են դադարեցնել կրակը։
Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը ևս հայտնել է, որ «Հեզբոլա»-ն ընդունել է ԱՄՆ առաջարկը՝ հարձակումների փոխադարձ դադարեցման վերաբերյալ։ Դեսպանատան փոխանցմամբ՝ այդ մասին հաստատում է ստացվել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցից հետո։
Add new comment