Մինչև 2030 թվականը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հավանականությունը քիչ է․ ԵԽ պատգամավոր
Հայաստանի՝ մինչև 2030 թվականը Եվրամիությանն անդամակցելու շանսերը քիչ հավանական են, «Իզվեստիա»-ին ասել է Լյուքսեմբուրգի Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարթայզերը։
«Չնայած Հայաստանը մեծ համակրանք է վայելում ԵՄ-ի շրջանակներում, և պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, անդամակցության հարցը մեծ մասամբ մնում է տեսական։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերությունները առնվազն հարևաններից մեկի հետ, նման թեկնածությունն առաջացնում է բազմաթիվ հարցեր։
Չնայած վերջին տարիներին ԵՄ-ի և Հայաստանի հարաբերությունները կայուն կերպով բարելավվել են, անդամակցությունը մինչև 2030 թվականը քիչ հավանական է։ Ներկայումս ԵՄ-ն առաջնահերթություն է տալիս Բալկանյան թեկնածու երկրներին, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ անդամակցության ճանապարհին չլուծված հարցերին», – ասել է նա։
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ առայժմ նախընտրելի կլինի ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ նրա տնտեսությունը ամրապնդելու, կենսամակարդակը բարելավելու և մշակութային կապերը բարելավելու համար։
Հայաստանը կարող է նաև կարևոր գործընկեր դառնալ ԵՄ արտաքին քաղաքականության մեջ, օրինակ՝ Իրանի հետ իր երկարատև հարաբերությունների շնորհիվ։
Add new comment