Submitted by H.Aslanyan on
Իրան

Իրանը հայտարարել է, որ հարձակվել է ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբ-բնակարանի վրա․ ԱՄՆ-ն պատասխան հարվածներ է հասցրել

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարձակվել է ԱՄՆ 5-րդ նավատորմի շտաբ-բնակարանի վրա, մինչդեռ ԱՄՆ զինված ուժերը, իրենց հերթին, պնդում են, որ ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ, ինչպես նաև հարձակվել են Քեշմ կղզում գտնվող օբյեկտների վրա. հայտնում է ria.ru-ն։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել իրանական Քեշմ կղզուն՝ «ինքնապաշտպանության նպատակով»։

«ԱՄՆ ուժերն ինքնապաշտպանական հարվածներ են հասցրել Քեշմ կղզում՝ ի պատասխան Իրանի կողմից Մերձավոր Արևելքում հարձակումների փորձերի», – ասել է հրամանատարությունը սոցցանցերում հրապարակված գրառման մեջ։

 

 

Խ

Add new comment