Submitted by D.Guyumjyan on
14

Իրանի հասարակական վայրերում տեսախցիկներ կտեղադրվեն՝ կանանց կողմից գլխաշոր կրելը վերահսկելու համար

Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները մտադիր են հասարակական վայրերում և փողոցներում տեսախցիկներ տեղադրել՝ կանանց կողմից գլխաշորի կրումը վերահսկելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է Իրանի ոստիկանությունը։

Նախաձեռնության համաձայն՝ օրինախախտ կանայք հայտնաբերումից հետո նախազգուշական տեքստային հաղորդագրություններ կստանան։ Գերատեսչությունը հայտնել է, որ այս քայլն ուղղված է հիջաբի օրենքի դեմ դիմադրությունը կանխելուն։

Իրանի ոստիկանությունն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նման դիմադրությունն արատավորում է Իրանի հոգևոր կերպարը և երկրում անապահովություն տարածում։

Բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը հայտնում է, որ նախորդ տարի սեպտեմբերին ոստիկանությունում կալանքի տակ գտնվող 22-ամյա քուրդ կնոջ մահվանից հետո, որը ձերբակալվել էր գլխաշորը սխալ կրելու համար, իրանցի կանայք զանգվածաբար հրաժարվում են գլխաշոր կրելուց։

Միևնույն ժամանակ իրանական ոստիկանությունը կոչ է անում ձեռնարկությունների սեփականատերերին ջանասիրաբար ստուգումներ իրականացնել և լրջորեն հետևել հասարակական նորմերի պահպանմանը:  

Add new comment