Ազովի ծովում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ադրբեջանցի նավաստիներ են զոհվել
Ազովի ծովում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով 5 ադրբեջանցի նավաստի է զոհվել։
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը Տագանրոգի ծոցում. ԱԹՍ-ները հարձակվել են Թուրքիայից Դոնի Ռոստով ընթացող «Նատրա» և «Ցիրկոն» բեռնատար նավերի վրա, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բոլոր զոհվածները Ադրբեջանի քաղաքացիներ են, սակայն երկու նավերն էլ ընթացել են օտարերկրյա դրոշներով։
Add new comment