Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները շարունակվում են, կողմերն ուղերձներ են փոխանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Ուղերձների փոխանակումը շարունակվում է», – ասել է նա։Բաղայիի խոսքով՝ Պակիստանն էական դեր է խաղում որպես միջնորդ և նպաստում բանակցային գործընթացի շարունակմանը։Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը «բացառիկ զսպվածություն է դրսևորել»։ «Մենք բազմիցս բախվել ենք հրադադարի ռեժիմի խախտումների ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ սիոնիստական ռեժիմի (Իսրայել) կողմից», – նշել է նա։
Բաղայիի խոսքով՝ «գործողությունները, որոնք Իրանը ձեռնարկել է անցած գիշեր, պաշտպանական քայլեր էին՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակում»։
Հունիսի 7-ից Մերձավոր Արևելքում իրադրությունը կրկին սրվել է. Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին, ինչին ի պատասխան Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելին։ Վերջինս էլ հարվածների շարք է սկսել Իրանի դեմ։
Add new comment