Submitted by H.Aslanyan on
Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  «Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի։ Խաղաղության շուրջ վերջնական բանակցություններն առաջ են ընթանում, եթե միայն տգիտությունն ու հիմարությունը չխոչընդոտեն դրանց։ Շրջափակումը կմնա ուժի մեջ՝ իր ողջ ծավալով և ազդեցությամբ, մինչև վերջնական համաձայնության ձեռքբերումը։ Գործընթացները պետք է արագ զարգանան»,- գրել է Թրամփը։

Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է առաջիկա 2-3 օրվա ընթացքում. Թրամփ

Թրամփը հնարավոր է համարում Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումն առաջիկա 2-3 օրվա ընթացքում։

Վաշինգտոնը գտնվում է եզրափակիչ փուլում այն գործարքի, որ կդառնա «շատ, շատ լավ գործարք» և «կկանխի Իրանի միջուկային զենք ունենալը», - լրագրողներին ասել է ԱՄՆ առաջնորդը Նյու Յորքում NBA խաղին հետևելուց հետո։
 

«Մենք լավ հնարավորություն ունենք դա անելու։ Մենք պետք է կարողանանք դա անել մեկ ժամվա ընթացքում... Կարծում եմ՝ մենք շատ, շատ մոտ ենք շատ ուժեղ և հզոր գործարքի հասնելուն»։

 

Add new comment