Submitted by Անի Երյան on
Վարչական դատարանն արգելեց ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։  Ավելի վաղ նա հայտնել էր, որ Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել։  Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրում որևէ հիմք չի նշվում, միայն ասվում է, թե բնակարանը ժամանակին խախտումներով է հատկացվել, սակայն որևէ խախտում չի մատնանշվում։ Երիցյանն իր վստահորդների մասով դիմել

Վարչական դատարանն արգելեց Պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից. Ռոման Երիցյան

Վարչական դատարանն արգելեց ՀՀ պաշտպանության նախարարությանը վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից։ Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Արցախի բարձրաստիճան բոլոր զինվորականները, որոնք ժամանակին Հայաստանում անհատույց գույք են ստացել, բնակարաններն ազատելու ծանուցում են ստացել։

Փաստաբանի խոսքով՝ ծանուցագրում որևէ հիմք չի նշվում, միայն ասվում է, թե բնակարանը ժամանակին խախտումներով է հատկացվել, սակայն որևէ խախտում չի մատնանշվում։
Երիցյանն իր վստահորդների մասով դիմել է դատարան՝ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու համար, սպասում է դատարանի որոշմանը։ Նա վստահ է՝ ցանկացած դատարան պարտավորեցնելու է ձեռնպահ մնալ նման գործողություններից։

Add new comment