Submitted by detq-editor on
Բայրամովը և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Բայրամովը և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Մևլութ Չավուշօղլուի միջև:

Թուրքիայի արտգործնախարարն ապրիլի 11-ին հայկական կողմի պատասխան գործողությունները թշնամուն որակել է իբրև «սադրանք» և նշել, որ Թուրքիան միշտ Ադրբեջանի կողքին է։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային ներկա իրավիճակը:

Հիշեցնենք՝ ապրիլի 11-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈՒ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ զինծառայողները պատասխան գործողություններ են ձեռնարկել և պաշտպանել ՀՀ ինքնիշխան տարածքը։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։

Add new comment