Մարգարայի անցակետը մի քանի օրով կբացվի. ՀՀ-ն մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան
Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստին։
Որոշման համաձայն՝ հայ-թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի հունիսի 12-22-ը՝ մարդասիրական բեռների տեղափոխման համար: Այս անցակետը չի գործում և գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը:
Ինչպես նշվում է փաստաթղթում, որոշումն ընդունվել է Լիբանանի բնակիչներին, այդ թվում՝ իսրայելական հարձակումների հետևանքով տուժած հայ համայնքի ներկայացուցիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Անցյալ տարի Թուրքիան արդեն բացել էր Հայաստանի հետ սահմանային անցակետը Սիրիա հումանիտար բեռներ տեղափոխելու համար։
Add new comment