Submitted by H.Aslanyan on
Գուտերեշ

Մերձավոր Արևելքն ավելի խորն է ներքաշվում ճգնաժամի մեջ, և հետևանքները դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից. Գուտերեշ

Մերձավոր Արևելքն ավելի խորն է ներքաշվում ճգնաժամի մեջ, և հետևանքները դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից:

Այս մասին X-ի էջում գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:

«Մերձավոր Արևելքն ավելի խորն է ներքաշվում ճգնաժամի մեջ, և հետևանքները դուրս են գալիս տարածաշրջանի սահմաններից։ Այս շաբաթը բերեց ավելի լայնածավալ հարձակումներ և իրավիճակի հետագա վատթարացում, որտեղ հրադադարն ավելի շատ «թույլ կրակ» է հիշեցնում։

Մենք չպետք է թերագնահատենք «թույլ կրակից» լայնամասշտաբ պատերազմի վերածվելու վտանգը։ Բոլոր կողմերը պետք է աշխատեն դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։

Բավական են հարձակումները։ Բավական են պատրվակները»,- գրել է Գուտերեշը:

 

Add new comment